Հայաստանում առաջին անգամ իրականացվել է Smile նորագույն մեթոդով տեսողության լազերային շտկում՝ Teona ակնաբուժական կլինիկայում (տեսանյութ, լուսանկարներ)

16:37 • 27.12.24

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է Smile նորագույն մեթոդով տեսողության լազերային շտկում՝ Teona ակնաբուժական կլինիկայում:  Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած այս կլինիկան, որը հիմնադրվել է 2024 թ.-ին և եկել է նոր խոսք ասելու ակնաբուժության ոլորտում, առաջին ու միակ ակնաբուժական կլինիկան է, որտեղ կիրառվում է լազերային շտկման Smile նորագույն մեթոդը:

Տեսողության լազերային շտկման Smile մեթոդն ապահովում է աչքի կառուցվածքի առավելագույն պահպանում, չոր աչքի համախտանիշի կանխարգելում՝ երաշխավորելով տեսողության շտկման բարձր ճշգրտություն։

Teona ակնաբուժական կլինիկան տրամադրում է անվճար նախավիրահատական խորհրդատվություն, որի ժամանակ ներկայացվում են տեսողության լազերային շտկման տեսակները, նախավիրահատական և հետվիրահատական ընթացակարգերը, վիրահատության մեթոդի ընտրության անհատականացման կարևորությունը։

Այստեղ իրականացվում են PRK, FemtoLASIK, SMILE մեթոդներով վիրահատություններ, որոնց ընտրությունը կատարվում է պացիենտի անհատական առանձնահատկությունների հիման վրա՝ լավագույն արդյունքի ապահովման համար։

Teona թիմի առաքելությունը կայանում է նորագույն մեթոդների և արդի բժշկական ստանդարտների շնորհիվ պացիենտների կյանքի որակը բարելավելու մեջ՝ մատուցելով բարձրորակ ծառայություններ, որոնք ներառում են ակնաբուժական լայն շրջանակ. ակնաբանական խնդիրների ախտորոշում, բուժում, տեսողական խնդիրների լազերային շտկում և այս ամենը նորագույն սարքավորումներով։ Կլինիկան գտնվում է Խանջյան 41 հասցեում և գործում է երկուշաբթիից-շաբաթ օրերին, սպասելով իր բուժառուներին: